Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհական առցանց ուսուցման անցնել չենք պատրաստվում, բայց ունենք սցենար». Արցախի կրթության նախարար

Հուլիս 24,2020 17:54

Արցախի հանրապետությունում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում քննարկվում է բուհերում սեպտեմբերից առցանց ուսուցման անցնելու հնարավորությունը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, նախարարության օրակարգում բուհական առցանց ուսուցման երկու սցենար է քննարկվում. «Իհարկե, հակված ենք կենդանի ուսուցման կազմակերպմանը: Չնայած առցանց ուսուցումը հետաքրքիր է, բայց գրավիչ չէ, ընթացքը դա է ցույց տվել: Իսկ քննությունների դեպքում առցանց կազմակերպումը պատկերը փոխելու է: Հիմա բուհերը վերանայում են ուսումնական գործընթացը եւ այն համապատասխանեցնում առցանց ուսուցմանը, ուստի քննությունների ձեւաչափը եւս վերանայվում է»:

Նախարարի առցանց ասուլիսի ժամանակ մի խումբ դիմորդներ նրան խնդրանք հղեցին՝ հաշվի առնել առցանց ուսուցման անարդյունավետությունը, բացառել ուսման այդ ձեւաչափը: Դիմորդները գրել են նախարարին, որ հատկապես առաջին կուրսեցիների դեպքում կենդանի շփումն ավելի արդյունավետ է: Լուսինե Ղարախանյանը պարզաբանեց. «Առցանց ուսուցման գնալ չենք պատրաստվում, բայց ունենք նման սցենար, որովհետեւ իրավիճակն անկանխատեսելի է: Ասեմ, որ բացարձակ առցանց ուսուցման մասին չէ խոսքը, բուհերն այդպիսի մեխանիզմ չէ, որ մշակում են, պարզապես ուսումնասիրում են աշխարհի փորձը: Օրինակ, Ֆրանսիայում համակցված մոդել է գործում: Առաջին կուրսեցիները պարտադիր գնում են բուհ, իսկ, օրինակ, երրորդ կուրսեցիները՝ մեկ օր: Ուստի կմշակենք այնպիսի մեխանիզմ, որով պատկերը հնարավորինս մեղմ կլինի: Գործընթացը պարետատան պահանջների շրջանակում է լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031