Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական թշնամություն է. Զարթոնքի գյուղապետը՝ իր տեղակալին ծեծելու մասին

Հուլիս 29,2020 22:30

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ղեկավարի տեղակալը, որը նախօրեին ծեծի էր ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց, արդեն տանն է: Այս մասին Aravot.am-ին ասաց գյուղապետ Սամվել Աղաջանյանը: Ըստ նրա՝ իր տեղակալը վնասվածքներ է ստացել գլխի ու ձեռքի հատվածում:

«Հին պատմություն է, որն արդեն անձնականի է վերածվել: Չեմ կարող ասել ՝ ով, ումից ինչ է ուզում, բայց անձնական բնույթի հարց է, անձնական թշնամանք է: Պաշտոնի կռիվ չկա, նախկին գյուղապետի հրաժարականի համար ինքն է ( խմբ. ծեծված տեղակալը) պայքարել, հասել է արդյունքի, հիմա էլ դարձել են թշնամի, նախկին գյուղապետի մարդիկ են ներգրավված, որոնք մեր համայնքի բնակիչներ են»,- ասաց Սամվել Աղաջանյանը:

Նա վստահեցրեց, որ գյուղը պառակտված չէ նախկին ու ներկայիս գյուղապետերի համախոհների առումով, իսկ նախկին ՀՀԿ-ական գյուղապետի համախոհներն էլ այնպես չէ, որ պայքարում են նախկինի վերադարձի համար. «Չէ, արդեն դա շատ հեռու է, պարզապես սա արդեն անձնական թշնամություն է, ինչի ես պայքարել նախկինի հեռացման համար, պայքարելու ժամանակ այս ինչ խոսքերն ես ասել, այնինչ բաներն ես ասել, ինչի ես ասել»:

Մեր զրուցակիցն ասաց, որ տեղի ունեցած դեպքով  իր տեղակալը ճանաչվել է տուժող, իսկ դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է իրականացվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031