ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․
«Մեկնարկեց աշխատանքային այցս «Սեւան» ազգային պարկ:
Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացա Սեւանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին:
Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:
Կարդացեք նաև
Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/903422576835226?__xts__[0]=68.ARBgONshIVvAWav37FxEnX7uTwEH4pAJw4xQcgU8ZLd05StyPM0AVlOdiTuURSDfhDkbIg5-6brND4HStPHyESs12tRe8taorQ9XKKNadePTcJmXIjYX01fv-ZDW5xwVScQNnG_ub_zNhXTJ8UfKcw8Jmou7iAXoQiSUkrwJzaVTq7eE7rCv0FtEGtVqVFW07SUY0JKbQ2O1j20jMm4YBkDZB0sV2wYUb1r66N14NkHyeB7-bl3SdG-MTGnU4lsL4D95TsAjM–osRLhgsHZr1XYcrSOg5HkyFGZxEtTo2vZixE1LIX88Ts5q3cJHwmjMXIBDQk5wgApn3vzETKi3ws&__tn__=-R


















































