Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչ է լինելու տեխնիկայի հետ, որը աշակերտին տրամադրվում է հեռավար ուսուցման համար. «Ա1+»

Օգոստոս 12,2020 23:30

Հայաստանում սովորողների ընդհանուր թվի 15-20 %-ը  տեխնիկական պատճառներով հեռավար ուսուցմանը չեն մասնակցել։

Օգոստոսի 3-20-ը ՀՀ-ում իրականացվում են ամառային դասընթացներ՝ հեռավար դասերից դուրս մնացած երեխաների մասնակցությունն ապահովելու համար։

«Ա1+»-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, ճշտելու թե ինչպե՞ս է կազմակերպվելու այդ գործընթացը, քանի՞ աշակերտ տեխնիկական միջոցով կապահովվի ու հետո ի՞նչ է լինելու այդ տեխնիկայի հետ։

ԿԳՄՍ-ից  տեղեկացնում են, որ  դեռևս մարտից  հեռավար դասերին սովորողների մասնակցությունն ապահովելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարությունը, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, հավաքագրել է  շուրջ  3500  տեխնիկական միջոց, որոնք տրամադրվել են մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դպրոցների միջոցով շահառու խմբերին տրամադրելու համար։

Ուսումնական տարվա ավարտից հետո, տեխնիկական միջոցները վերադարձվել են դպրոցներին (բացառությամբ բջջային հեռախոսների)։

Ըստ պատասխանի՝  այս պահի դրությամբ, դպրոցների կողմից վերոնշյալ տեխնիկական միջոցները տրամադրվել են այն սովորողներին, ովքեր պետք է մասնակցեն ամառային դասընթացներին։

Նախարարությունից տեղեկանում ենք, որ  օգոստոսի 20-ից հետո այդ սարքավորումները դարձյալ կվերադարձվեն դպրոցներին։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31