Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել դիպուկ են եղել ՌԴ զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ ՀՀ թիմի զինծառայողներն էին

Սեպտեմբեր 01,2020 19:35

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ փուլը

Օգոստոսի 31-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ:

Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ Հայաստանի Հանրապետության թիմի զինծառայողներն էին:

Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական հաշվարկով լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930