Ամերիկյան Keeping Up with the Kardashians հեռուստաշոուն 14 տարի անց հրաժեշտ է տալիս հանդիսատեսին։ Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։
Դիմելով իր երկրպագուներին՝ Քարդաշյանն ասել է․ «Ծանր սրտով մեր ընտանիքը կայացրել է Keeping Up with the Kardashians շոուին հրաժեշտ տալու բարդ որոշումը։ Բոլոր այս 14 տարիներից, 20 եթերաշրջաններից, հարյուրավոր էպիզոդներից հետո մենք երախտապարտ ենք ձեզ բոլորիդ այս տարիներին, լավ և վատ օրերին, երջանկության և արցունքների օրերին մեզ դիտելու համար։ Մենք միշտ կպահպանենք այն հիանալի հիշողություններ ու անթիվ մարդկանց, որոնք հանդիպել են մեր ճանապարհին։ Առանց Keeping Up with the Kardashians-ի ես չէի լինի այն, ինչ կամ այսօր»։
Հեռուստաաստղը նշել է, որ շոուի վերջին եթերաշրջանը դուրս կգա 2021թ․ սկզբին։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































