Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդակի հետ հաղորդակցվելով՝ վերադառնում է 2008-ի ոգեղեն ներուժը». հեղինակի բացատրագիրը

Սեպտեմբեր 09,2020 12:17

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը վերջերս ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեղեկություն, որ ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված մանկական այգում (լուսանկարը՝ Գրիգոր Երիցյանի էջից. խմբ)։ «Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը: Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից՝ մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է»,-հայտնել էր Գրիգոր Երիցյանը, նաեւ նշել, որ Երևանի ավագանին չի ընտրել այս աշխատանքը, այլ հաստատել է վայրը, որտեղ հուշարձանը կտեղադրվի. «Այս գործն ընտրվել է միաձայն՝ բաց մրցույթի արդյունքում, որի հանձնաժողովը բաղկացած էր հանրությանը հայտնի քանդակագործներից: Հուշարձանը պատրաստման փուլում է և իմ տեղադրածը դրա թվային տարբերակն է. կարող են լինել գունային շեղումներ»:

Քաղաքացիները հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում մեծամասամբ դժգոհություն են հայտնել, քննադատել աշխատանքը՝ գտնելով, որ իմաստն ու ասելիքն առհասարակ հասկանալի չեն, այն համեմատել են «կոտրած սնիկերսի», «քերիչով անցկացրած շոկոլադի», «չստացված գերեզմանաքարի» հետ, շեշտել, որ Երեւանում հերթական մահարձանն է հայտնվելու:

Ճարտարապետ, մրցութային հանձնաժողովի անդամ Լիլիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում հուշարձանի մասին, որպես աբստրակտ աշխատանք, դրական մասնագիտական կարծիք էր հայտնել:

Երեկ էլ Երեւանի ավագանու նիստում հաստատվեց քանդակի տեղադրման վայրը:

Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանն այսօր Aravot.am-ին տրամադրեց մրցութային հանձնաժողովին ներկայացրած՝ իր աշխատանքի բացատրագիրը, որը հրապարակում ենք նրա թույլտվությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930