Լրահոս
Օրվա լրահոսը

«Համար մեկ» օդանավը ներկելու համար 250 հազար ԱՄՆ դոլար չի ծախսվել. Էդուարդ Աղաջանյան

Սեպտեմբեր 17,2020 23:13

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, կառավարական «Համար մեկ» օդանավը ներկվել է, որի համար ծախսվել է 250 հազար ԱՄՆ դոլար:

Այսօր, իշխող ուժի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Այդ թիվը ես չեմ կարող հրապարակել, հաշվի առնելով, որ գաղտնիության չափանիշներ կան, որոնց շրջանակներում, այդ թվում եւ վարչապետին սպասարկող ինքնաթիռը տեղավորվում է: Կարող եմ ասել, որ անգամներ պակաս է այդ թիվը եւ ես հատուկ հանձնարարել եմ, որ հերքման պահանջ ներկայացնեն տվյալ լրատվականին»:

Լրագրողներից մեկը նկատեց՝ իշխանությունը միշտ խոսել է բաց եւ թափանցիկ կառավարման մասին: Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց՝ օրենքով է արգելվում նման տեղեկություն հայտնել, քանի որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը դասվում է  այն օբյեկտների շարքին, որոնք գաղտնի են:

Էդուարդ Աղաջանյանը մանրամասնեց, որ ինքնաթիռի վրա նախկինում արված գրառումը ջնջվում էր, ներկը թափվում էր եւ խնդիր էր առաջացել, ուստի այն թարմացնելու կարիք է առաջացել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930