Լրահոս
Օրվա լրահոսը

Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար

Սեպտեմբեր 21,2020 23:30

Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Այսպիսով, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություններին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

#Հումանիտարառաքելություն Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված...

Posted by Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ on 2020 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930