Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեք ռազմաճակատ` կռվենք». 142 դատապարտյալ և կալանավոր կտրուկ քայլերի կդիմեն. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 08,2020 09:06

Այսօր՝ վաղ առավոտյան, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ եւ կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաեւ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում:

Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք, որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031