ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո: Այս մասին կարդում ենք ԵԱՀԿ ալբանական նախագահության Թվիթերի միկրոբլոգում:
«Կայունություն է անհրաժեշտ թե՛ հակամարտության գոտում, և թե՛ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում: Այս պայմանավորվածությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,- նշվում է Թվիթերի միկրոբլոգում:
The @OSCE CiO @ediramaal welcomes humanitarian ceasefire that just entered in force in #NagornoKarabakh context after talks in #Moscow.
We need stability, both on ground & in the process led by Minsk Group Co-Chairs. This agreement 🇦🇿 🇦🇲 paves way for substantive negotiations. pic.twitter.com/uXRErOcthE
Կարդացեք նաև
— Albanian Mission in Vienna (@AlMissionVienna) October 10, 2020
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայի ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգից:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնագիրը։ Հուսով ենք, որ բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արագ կսկսվեն»,- նշվում է Թվիթերի միկրոբլոգում։
We welcome the agreement reached between #Armenia and #Azerbaijan on a humanitarian #ceasefire. Hope that substantive talks facilitated by the Co-Chairs of the #OSCE Minsk Group will start swiftly.
— MFA Austria (@MFA_Austria) October 10, 2020
Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները և երկու կողմին կոչ է անում հարգել այն և խուսափել հետագա զոհերից»,- նշվում է հայտարարության մեջ:
"The Federal Government welcomes the agreement reached in Moscow on a humanitarian ceasefire between Armenia and Azerbaijan and calls upon both sides to respect the ceasefire and ensure further casualties are absolutely avoided." https://t.co/NlAT4K99k4 pic.twitter.com/u02HJxrAjK
— GermanForeignOffice (@GermanyDiplo) October 10, 2020
Հունաստանը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: Այդ մասին գրված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության Թվիթերի միկրոբլոգում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պետք է անհապաղ սկսվեն բանակցությունները՝ ապահովելու խաղաղ կարգավորումը»,- կարդում ենք Հունաստանի ԱԳՆ-ի միկրոբլոգում։
#Greece welcomes the agreement reached between Armenia & Azerbaijan on a #ceasefire. Negotiations facilitated by the Co-Chairs of the @OSCE #MinskGroup must begin immediately to ensure a peaceful resolution.
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) October 10, 2020


















































