Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Իտալացի սենատոր․ Եթե Եվրամիությունը՝ որպես կառույց, որևէ իմաստ ունի, ապա պետք է պաշտպանի հայերին

Հոկտեմբեր 13,2020 23:30 Share

Իտալացի սենատոր, Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։

«Մենք իրավունք չունենք  մոռանալ տառապանքն ու ավերածությունները, որն ապրում է մի ժողովուրդ, որ  այդքան մոտ է մեզ ու որի մասին այդքան քիչ է խոսվում։ Այսօր ես իմ զորակցություն եմ հայտնում հայերի՝ խաղաղության և գոյության իրավունքին։ Նրանք ճաշակել են ցեղասպանության սարսափն ու հիմա էլ հալածվում են Լեռնային Ղարաբաղում։  Եթե Եվրամիությունը՝ որպես կառույց, որևէ իմաստ ունի, ապա պետք է պաշտպանի մեր այս եղբայրներին եվրոպական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում և Կովկասում»,- գրել է սենատորը Facebook-ում։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել