Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կոչը Կառավարությանը. «Դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին»

Հոկտեմբեր 15,2020 23:57

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Պատգամավորների պալատը,

▪        հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,

▪        արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել` նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը,

▪        գիտակցելով, որ ընթացող մարտերն ամենադաժանն են 1994թ. կնքված զինադադարից հետո,

▪        արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները,

▪        գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում` նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,

▪        փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,

▪        գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության,

կոչ է անում Կառավարությանը

▪        հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին,

▪        դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես՝ Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցությանը,

▪        աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994թ. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031