Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ներում

Հոկտեմբեր 22,2020 16:56

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 19-ից 21-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 1 ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ․ հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմներ» վերտառությամբ։ Հոդվածում փորձ է արված վեր հանել կողմերի՝ «իրականությանը չհամապատասխանող» պնդումները։ Չնայած ներկայացված բավարար ապացույցներին՝ գործակալությունը «խիստ վիճահարույց» է համարում Ադրբեջանի զորքերում օտարերկրյա վարձկանների առկայությունը։

CNN լրատվական գործակալությունը հոկտեմբերի 19-ին օրվա կարևորագույն իրադարձություններն ամփոփող տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 9 հոդված։ Լրատվամիջոցը անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Բրյուսել այցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում երկրի ղեկավարը նշել է, որ տվյալ փուլում հակամարտության կարգավորման դիվանագիտական լուծում չի տեսնում։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 6 հոդված։ Լրատվականը գրել է, որ չնայած հրադադար հաստատելու ջանքերին, ռազմական գործողությունները շարունակվում են։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում տարածում է ստանում կորոնավիրուսը՝ ծանր մարտերի ֆոնին։

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 1 հոդված։ Գերմանական գործակալությունը մեջբերել է նաև Արտաքին քաղաքականության վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի այն միտքը, որ հակամարտությունը վտանգավոր կերպով դուրս է գալիս վերահսկողությունից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031