Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի մագիստրանտները կարող են բաց թողած դասընթացները լրացնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

Նոյեմբեր 01,2020 22:59

Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր:  

Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից հետո կենտրոնի մասնագետները նրանց կգրանցեն ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման համակարգում:  Հայտը լրացնելուց հետո մագիստրանտները կստանան նախընտրելի մասնագիտացմամբ տարբեր դասընթացներին մուտք գործելու ու մասնակցելու հնարավորություն։

Ըստ անհրաժեշտության՝ արցախցի ուսանողներին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն։

Հայտի հղումը՝ այստեղ:

Կոնտակտային հեռախոսահամար՝ 010584541:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30