Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի 4 ստենտով 48-ամյա լճաշենցին կամավորագրվել է եւ մեկնել առաջնագիծ

Նոյեմբեր 07,2020 00:40

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն է կատարել.

Մի ապացույց ևս այն բանի, որ ոչինչ չի կարող ընկճել հայրենասեր հայի ոգին։

Այս օրերին Գեղարքունիքի մարզից Արցախյան պատերազմին բազմաթիվ զինվորներ ու կամավորներ են մասնակցում, ովքեր աչքի են ընկնում իրենց քաջագործություններով ու մարտունակ ոգով։

Բոլորս շատ լավ ենք հիշում մեր հայրենակից Գևորգին, ով ձեռքը գրպանում թաքցնելով, դիմել էր զինկոմիսարիտ ու կամավորագրվել՝ առաջնագիծ մեկնելու։

Այս անգամ էլ իր մեծ հայրենասիրությամբ ու անձնուրաց նվիրվածությամբ աչքի է ընկել Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակիչ 48-ամյա Մարտիկ Գևորգյանը, ով սրտի 4 ստենտով կամավոր մեկնել է առաջնագիծ ու մասնակցել մարտական գործողություններին։

Բեկորային վնասվածք ստանալուց հետո նա ստացել է համապատասխան բուժում, իսկ այժմ այն շարունակում է տնային պայմաններում։

Ուշագրավ է , որ կամավորագրվելու որոշումը ընդունել է՝անտեսելով սեփական առողջական վիճակը։

Անգամ առողջական լուրջ խնդիրների մեջ գտնվելով՝ նա ցանկանում է օր առաջ մեկնել ռազմաճակատ՝ կանգնելու իր մարտական ընկերների կողքին։

Վստահ եմ, որ հայ ազգը բազմաթիվ նման հայրենասերներ ունի, որոնց մենք դեռ նոր ենք ճանաչելու։

Շուտափույթ ապաքինում մերօրյա հայրենասերին, անփորձանք ու հաղթանակած վերադարձ մարտնչող մեր հայ զավակներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30