Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը. «Հակասահմանադրական որևէ գործողություն Հայաստանում ու Արցախում անթույլատրելի է»

Նոյեմբեր 11,2020 00:43 Share

Գնահատելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր ամենակարևորը Հայաստանում ու Արցախում քաղաքացիական պատերազմից խուսափելն է և հասարակական համերաշխությունը: Հիմա մեզ պետք է իրավիճակը հնարավորինս արագ ու անցավ շտկելու հնարավորություն ու ժամանակ: : Մենք դատապարտում ենք բռնությունը՝ ում նկատմամբ էլ դրսևորվի:
«Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայանգիրը վերաբերում է սոսկ հրադադարին, իսկ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ,և պետք է շարունակել դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու լուծման, որ հաշվի է առնում հայկական շահերը:
«Հանրապետություն» կուսակցությունը կիսում է այս պատերազմում հարազատներին կորցրածների ցավն ու կսկիծը: Մենք շատ զոհեր ենք ունեցել պատերազմի դաշտում, երկրի ներսում զոհեր ունենալը պետականությունը կքանդի։ Պետականությունը պահելու և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հարգելու միակ տարբերակը հույսն ու հավատն է, որ վերականգնելու ենք կորցրածը և առաջ գնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30