Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը չպետք է շարունակի անտեսել Թուրքիայի սպառնալիքը. ԱՄՆ կոնգրեսականներ. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 11,2020 10:56 Share

«Ամերիկայի ձայն». «ԱՄՆ կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրանկ Փալոունը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործարքի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն են տարածել.

«Որպես հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահներ, մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին: Նրանք համարձակորեն պաշտպանեցին իրենց հայրենիքն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա վարձկանների՝ բախվելով անօդաչու թռչող սարքերի սարսափելի հարձակումներին և դիմանալով ադրբեջանական ուժերի կատարած վայրագություններին: Մենք կանգնած ենք Հայաստանի և Արցախի կողքին և վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և Արցախի ինքնորոշման իրավունքին:

Մենք խորապես հիասթափված ենք այն բանից, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ այս ողբերգական արդյունքից խուսափելու հարցում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հարձակման սկզբից ի վեր մենք վարչակազմին կոչ ենք արել օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Եթե Վարչակազմը վճռականորեն գործեր հրադադարի հասնելու համար և օգտագործեր այնպիսի լծակներ՝ զերծ մնալով ռազմական օգնության տրամադրումից և վերականգնելով օրենքի 907-րդ բաժինն ու պատժամիջոցները, հազարավոր կյանքեր կարող էին փրկվել, և հնարավոր էր վերադարձ խաղաղ բանակցություններին:

Երեկ հայտարարված համաձայնագրի ուսումնասիրության ընթացքում մենք կրկնապատկելու ենք մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին Ադրբեջանի և Թուրքիայի աղաղակող թշնամանքի դեմ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում վայրագություններ են գործել խաղաղ բնակչության դեմ: ԱՄՆ-ը չպետք է շարունակի պասիվ անտեսել Թուրքիայի սպառնալիքը՝ ուղղված Արևելյան Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Կովկասի կայունությանը»:

Հիշեցնեն, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Լեռնային Ղարաբաղի նոր զարգացումների մասին այսօր ասել է. «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով բռնության աճը և մարդկային կյանքերի կորուստը: Մենք ի գիտություն ընդունեցինք Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորված գործողությունները դադարեցնելու մարտերը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր պայմանավորվածության եւ դրա իրականացման մանրամասների մասին, դրանց իրագործման ընթացքում:

Չնայած մենք ուրախ ենք տեսնել բռնության ավարտը, մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է ուղղված լինեն նրանց»:

Արուս Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30