Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Բիլյանը, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից․ Արծրուն Հովհաննիսյանը հերոսական դրվագ է պատմում

Նոյեմբեր 14,2020 21:21

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեր զորքերի հերոսական դրվագներից․

Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում:

Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից: Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30