Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց քաղաքապետարանի մոտ․ «Հայ հասարակության առաջին պառակտիչը եղել է Հայկ Մարությանը»

Դեկտեմբեր 15,2020 22:20

ՀՅԴ  Երեւանի քաղաքային կոմիտեն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին նամակ է փոխանցել, որով փորձում է պարզել քաղաքապետի դիրքորոշումը երկրում ստեղծված  իրավիճակի մասին։ Այսօր Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով կոմիտեի ներկայացուցիչներն ու մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են արել քաղաքապետարանի շենքի մոտ։

Կոմիտեի ներկայացուցիչն ընթերցել է նամակը, որում նշված էր, որ քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը տաս ամիս է ընդհատակ էր անցել,  արձակուրդ գնացել եւ քաղաքային խնդիրները բարձիթողի վիճակում են,  քաղաքապետը ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել կորոնավիրուսի համավարակի տարածումը դանդաղեցնելու համար, խուսափել է պատասխանատվությունից՝ արձակուրդներ գնալով եւ թաքստոց մտնելով։

Ցույցի կազմակերպիչները Հայկ Մարությանին առաջարկել են միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, իսկ հակառակ դեպքում նա կկիսի վարչապետի հետ պատասխանատվությունն ու հայրենադավության խարանը։

«Պարտավոր ենք իմանալ նրա տեսակետը, թե ինչ է մտածում իրավիճակի մասին, նա 80% քվե է ստացել, եւ երեւանցիները պետք է իմանան նրա տեսակետը, որից հետո  կոմիտեն իր քայլերի մասին կհայտարարի եւ շատ սահուն կերպով «Առանց Նիկոլ Հայաստան»-ը կարող  է դառնալ «Առանց Հայկ Երեւան»-ի»,-ասաց ցույցի կազմակերպիչը։

Նամակը տեղում ընթերցեց քաղաքապետի մամուլի խոսնակը եւ հեռացավ, որից հետո ցույցի կազմակերպիչն ասաց․ «Հայ հասարակության առաջին պառակտիչը եղել է Հայկ Մարությանը, որն առաջինն է  ասել  սեւեր եւ սպիտակներ, Նիկոլ Փաշինյանն էլ  պաշտպանելով նրա թեզը եւ հայերին բաժանելով սեւերի եւ սպիտակների համար մեկ պատասխանատուն է։ Անկախ նրա պատասխանից, ինձ համար Հայկ Մարությանը դավաճան է»։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031