Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանի հետ վեճի մեջ ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել»․ Վազգեն Մանուկյան

Հունվար 26,2021 19:22

«90-ականներին սկսվեց իմ վեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ինքը մի ճանապարհ էր առաջարկում, ես՝ ուրիշ․․․Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանի հետ բացարձակապես չեմ համեմատում։ Եւ այդ վեճի մեջ ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Իմ վերջին խոսքը ես պետք է ասեմ։ Իսկ թե ԱԺ-ում որ խմբակցությունն ինչ կասի, որեւէ մեկը նախապես ասել չի կարող։ Կախված է ճնշումներից եւ նրանից, թե սահմանադրական ճանապարհով ես գալիս իշխանության, թե մեկ այլ ճանապարհով»,-հավելեց Վազգեն Մանուկյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031