Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի 3 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Փետրվար 02,2021 15:49 Share

Ընթացիկ տարում լիազորությունների ժամկետի ավարտման պատճառով Սյունիքի մարզի 3 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից։ Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների հերթական ընտրություններ կկայանան Մեղրու, Տեղի եւ Տաթեւի խոշորացված համայնքներում։

Մեղրիի համայնքի մեջ մտնում են Մեղրի եւ Ագարակ քաղաքները, ինչպես նաեւ 13 գյուղ՝ Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, ԿարՃեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն։

Տեղի համայնքի կազմում 7 գյուղ է՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն, իսկ Տաթեւի խոշորացված համայնքի մեջ է 8 գյուղ՝ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Քաշունի, Տանձատափ, Խոտ։

Հիշեցնենք, որ ոճաբան Արտյոմ Սյունեցին Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ շինուհայրեցիները չեն մասնակցելու գարնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են խոշորացված համայնքների գաղափարին։

Սյունիքի մարզում ՏԻՄ հերթական ընտրությունները կանցկացվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված քվեարկությունների օրերին։ Ըստ ԿԸՀ-ի համապատասխան որոշման,՝2021թ-ի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել մարտի 14-ը, սեպտեմբերի 26-ը եւ հոկտեմբերի 17-ը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728