Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ ստացել է Հայաստանից գերիների ազգականների կողմից ներկայացված 228 մարդու վերաբերյալ հարցում. Անի Սամսոնյան

Փետրվար 04,2021 22:02

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ դատարանը ստացել է Հայաստանից գերիների ազգականների կողմից ներկայացված 228 մարդու վերաբերյալ հարցում:

Ավելի վաղ շրջանառվում էր Ադրբեջանում գտնվող ռազմագերիների 100 և ավել թիվը։

Փակ քննարկումներում կրկին մոտավոր թվեր են հնչեցվում։

Կարծում եմ ժամանակն է, որպեսզի Կառավարությունը հրապարակի, թե քանի հայ ռազմագերի է պարտավոր Ադրբեջանը հայրենադարձել Հայաստան և Արցախ, քանի կյանքի իրավունք է պարտավոր ապահովել Ադրբեջանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728