Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան. Գիտությունն է ապահովում և՛ անվտանգություն, և՛ տնտեսության, և՛ մշակույթի զարգացում. «Ժամանակ»

Փետրվար 17,2021 12:24

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

ԳԱԱ ակադեմիայի կարգավիճակի հարցը լարվածություն էր առաջացրել ձեր և նախարարության միջև։ Հիմա ո՞ր չափով են հարցերը շտկվել։

– Դեռ շտկված չեն, մենք միևնույն է պայքարելու ենք, որպեսզի այս համակարգը լինի։ Ակադեմիան այդպես ինքնանպատակ կազմակերպություն չէ, ակադեմիան գիտական կազմակերպությունների, գիտաշխատողների միասնություն է, մարդիկ աշխատում են նոր գաղափարների վրա, արդյունքներ են ստեղծում, ներդրում անում գիտության, կրթության, մշակույթի մեջ։ Գիտությունն այլապես չի զարգանա։

Կարծում եք՝ այսօր իշխանությունը նման առաջնահերթություն դրե՞լ է իր առջև։ Գիտության զարգացումը որպես անվտանգության կարևոր բաղադրիչ է քննարկվում։ Արդյոք պատերազմն այս առումով կարո՞ղ է դաս լինել։

– Ոչ միայն այս պատերազմը, այլ, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում հիմա գնում է այն գաղափարախոսությունը, որ պետք է մեծ ներդրումներ անել գիտության մեջ, որ գիտությունն է ապահովում և՛ անվտանգություն, և՛ տնտեսության, և՛ մշակույթի զարգացում, այս բոլորն առնչվում են գիտության հետ։ Մյուս կողմից, սակայն, խոսել գիտության զարգացման մասին առանց ներդրումների, հնարավոր չէ, գիտությունն ինքն իրեն չի կարող զարգանալ։ Այսօր մեր բոլորի համար, օրինակ, մեր դաշնակից Ռուսաստանի հաջողությունները գիտության բնագավառում, օրինակ, կորոնավիրուսի ասպարեզում, փայլուն կենսաբանների գիտական արդյունքների շնորհիվ ստեղծվել են պատվաստանյութեր, որոնք ամբողջ աշխարհում են տարածվում։ Այդպիսին է նաև պաշտպանության ոլորտում, նոր զինատեսակների ստեղծումը՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Այս բոլորը ոչ միայն մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ, այլ նաև ներդրումներ է ենթադրում, առանց դրա անհնար է։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728