Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի. «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին

Մարտ 01,2021 14:59 Share

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին։

Խորհրդանշական այս օրը ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։ Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել