Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հստակ պատասխանել է քննիչին հետաքրքրող հարցին

Մարտ 06,2021 20:57

ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այսօր հրավիրվել էր ՀՀ ոստիկանության ԵՔՎ շտաբի հետաքննության բաժանմունք՝ ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Հ․ Խաչիկյանի մոտ՝ 10.02.2021 թվականին իր ֆԲ էջում կատարած հրապարակման հիման վրա նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով ՀՔԴ օրենքի համապատասխան հոդվածների կարգով բացատրություն տալու:

Ոստիկանություն մտնելուց առաջ պարոն Մակինյանը Aravot.am-ին ասաց. «Այս պահին հստակություն դեռ չկա եւ ներսում ամեն ինչ պարզ կդառնա: Գրառումը վերաբերում էր Ռուբեն Հայրապետյանի գույքի նկատմամբ ենթադրյալ ապօրինի բռնագանձման գործընթաց սկսելուն: Ես միջնորդությամբ տվյալ վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցչից խնդրել եմ, որ ուսումնասիրությունը պատշաճ, ամբողջ ծավալով, այլ ոչ թե մասամբ  կատարի ու նաեւ մեր առաջ քաշած հարցերին պատասխանի: Կարծում եմ, այսօր ինձ հրավիրելը կապված է դրա հետ: Չգիտեմ, թե ինձ ինչ հարցեր ունեն տալու»:

Մոտ ժամուկես անց ոստիկանությունից դուրս գալուց հետո Ամրամ Մակինյանը տեղեկացրեց, որ ավագ քննիչին հիմնականում հետաքրքրում էր, թե այդ տեղեկությունները իրեն որտեղից են հայտնի դարձել, ինչին ինքը տվել է հստակ պատասխան: Նա այս պահին նպատակահարմար չգտավ այլ մեկնաբանություններ տալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031