Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փորձել ենք նախագծից հանել եւ վերաձեւակերպել բոլոր վիճահարույց դրույթները». Վլադիմիր Վարդանյան

Մարտ 19,2021 22:33

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունվեց. խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստը

Մարտի 19-ի արտահերթ նիստում Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Առաջինից երկրորդ ընթերցման հատվածում կատարված փոփոխությունները ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նշվեց, որ օրենսդրական փաթեթից հանվել են վարչական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերին վերաբերող փոփոխությունները: «Մենք փորձել ենք նախագծից հանել եւ վերաձեւակերպել բոլոր վիճահարույց դրույթները»,-ասաց հիմնական զեկուցողը:

Անդրադառնալով դատավորների անկախությանն ու սոցիալական երաշխիքներին՝ նշվեց, որ այդ դրույթը եւս լրամշակվել է. ԲԴԽ անդամ դառնալիս դատավորի ավելի բարձր վարձատրությունը պահպանվելու է:

Օրենսդրական փաթեթով հստակեցվել են անհատական դիմումների ժամկետները եւ քննության ընթացակարգը:

Հարակից զեկույցում գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ հնչեցված մտահոգությունները փարատվել են:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքները:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031