Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ազգային անվտանգության հարց է». Մելքումյանը՝ Հայաստանին համացանց վաճառող վրացական ընկերությունը ադրբեջանցիներին վաճառելու մասին

Մարտ 25,2021 14:13

Հայաստանին համացանց վաճառող վրացական ընկերության բաժնետոմսերը վաճառվել են ադրբեջանցիներին: Այս առնչությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ վտանգ չի տեսնում, քանի որ սեփականատիրոջ փոփոխություն է եղել, ընկերությունը շարունակելու է գործել տվյալ երկրում, իսկ դա նշանակում է, որ գործելու է տվյալ երկրի օրենքներով: Բայց, իհարկե, ռիսկեր կան. «Եթե վերցնենք մի բան, որ ինտերնետ մատակարարելը շահութաբեր բիզնես է, իհարկե, մեր պետությունը անվտանգային ապահովման իր բարձիկները պետք է ունենա, սա ազգային անվտանգության հարց է: Օպտիկամանրաթելային մալուխը հստակ անվտանգության հետ է կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031