Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձը մեքենայով փորձել է ներխուժել Կապիտոլիումի շենք

Ապրիլ 02,2021 23:13

Անհայտ անձն ավտոմեքենայով փորձել է ճեղքել Կապիտոլիումը արգելապատնեշը, ոստիկանությունն ամբողջությամբ արգելափակել է շենքի մուտքերը, հաղորդում է BBC-ն:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը շենքի հյուսիսային հատվածից ավտոմեքենայով փորձել է ճեղքել արգելապատնեշը՝ վրաերթի ենթարկելով ոստիկանության երկու սպայի:

Երկու սպաներն էլ վիրավորվել են: Հարձակում իրականացնողը ձերբակալվել է: Նրանք երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է:

NBC հեռուստաալիքի տվյալներով՝ մեքենայի վարորդը նախ փորձել է դանակով հարձակվել ոստիկանների վրա, որոնք ստիպված են եղել նրա վրա կրակ բացել, ինչի հետևանքով նա վիրավորվել է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930