Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք իրենց ամբողջ հակահայ ռասիստական քաղաքականությամբ հանդերձ ոչ այլ ինչ են, քան պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դեռ կատարող անձինք. Տարոն Սիմոնյան

Ապրիլ 06,2021 23:23

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչ-որ ինքնահռչակ ազերի պատգամավոր արդեն որոշել է, որ Ստեփանակերտում գրասենյակ է բացելու (ավելի՝ գրասենյակի տեղ է փնտրում) ու զբաղվի տեղացիների իբր ներկայացուցչական գործերով։

Ադրբեջանի միջազգային հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունն ու նրանց մանկլավիկներն ամեն առիթ օգտագործում են իրենց հանցավոր ու ռասիստական քաղաքականությամբ Արցախի Հանրապետության հայության ներսում լարված մթնոլորտ պահելու համար։

Բայց մի բան մոռանում են։ Իրենք իրենց ամբողջ հակահայ ռասիստական քաղաքականությամբ հանդերձ ոչ այլ ինչ են, քան պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դեռ կատարող անձինք, որ պիտի ստանան արժանի պատիժ (ու կստանան)։

Իսկ արցախցին և բոլոր հայերը ոչ մի բան չեն մոռանում՝ ո՛չ իրենց մորթված զավակների և եղբայրների զոհաբերությունը, ո՛չ գերության մեջ խոշտանգվող զավակների ու եղբայրների տանջանքները և ո՛չ էլ Արցախի ու Մայր Հայրենիքի միացումը։

Այնպես որ ազերիները մինչև գերիներին, Արցախի բռնազավթած տարածքները չվերադարձնեն, մինչև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք չկանգնեն դատարանի առաջ, և էլի որոշ դեռ չհրատարակվող պահանջներ չկատարեն, Արցախում գրասենյակ (և այն էլ միայն պաշտոնական դիվանագիտական կամ հյուպատոսական) բացելու մասին կարող են միայն երազել։

Հ.Գ. Ակնկալում եմ Արցախի իշխանությունների արձագանքը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930