Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարուքյան, քեզ հետապնդում են»

Ապրիլ 13,2021 16:11

Այսօր ՀԾԿՀ թեկնածուին ընտրելու հարցի քվեարկության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ողջ կազմով միասնական եկան քվեարկելու: Հետո խմբակցության պատգամավորները սպասեցին՝ մինչեւ ղեկավարը քվեարկեց ու միասնական՝ ինչպես շարքով եկել էին, Մարուքյանի «գնացինք» հրահանգից հետո նույն կերպ հեռացան:

«Մարուքյան, քեզ հետապնդում են»,- ասաց Անի Սամսոնյանը, երբ տեսավ, որ նկարում ենք ու փորձում ենք պարզել՝ այդպես ուս ուսի, թեւ թեւի մտած քվեարկության գալ-գնալու պատճառը: Հարցին՝ ինչո՞ւ եք այդպես անում, դրանով թիմի համախմբվածությո՞ւնն եք ուզում ապացուցել՝ Մարուքյանը պատասխանեց. «Չէ, ժամը 2-ին նիստ ունեինք, խմբակցության նիստը պետք է սկսեինք, մեկ էլ հիշեցինք, որ փաստորեն քվեարկություն ունենք: Որոշեցինք, որ գանք արագ քվեարկենք, հետ գնանք»:

Մարուքյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ցուցակները պատրա՞ստ են, նա պատասխանեց, որ չէ. «Քանի դեռ հրաժարականը չկա ու չի սկսվել խորհրդարանի լուծարման գործընթացը, մենք ցուցակների վրա աշխատանք չենք տանում, դա անիմաստ է»:

Հարցին՝ մոտավոր ուրվագծվո՞ւմ է՝ ում եք թիմում ներգրավելու, կորուստներ ունե՞ք՝ նա պատասխանեց, որ նոր մարդկանց չեն ներգրավելու. «Կլինեն նոր մարդիկ, ովքեր «Լուսավորի» հիմնադիրներից են եղել, բայց առաջին պլանում չեն եղել, չեն մասնակցել ընտրություններին, նրանք կլինեն: Այն ժամանակ չեն ուզեցել դառնալ պատգամավորներ, թեկնածու չեն եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930