Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են». Անգելա Մերկելը՝ Թուրքիայի՝ «Ստամբուլյան կոնվենցիայից» դուրս գալու մասին

Ապրիլ 20,2021 14:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում հեռավար կարգով ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և պատասխանեց պատվիրակների հարցերին:

Իր ելույթում Անգելա Մերկելը մի քանի շեշտադրումներ արեց: Մասնավորապես նա մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան դուրս է եկել կանանց պաշտպանությանն ուղղված «Ստամբուլյան կոնվենցիայից»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 20-ին հրապարակեց որոշումը:

Անգելա Մերկելը հայտարարեց. «Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են, կանանց իրավունքները չպետք է անտեսվեն»:

Նա նաև հայտարարեց՝ Եվրոպայի խորհուրդը պետք է ահազանգի, երբ ԵԽ անդամ պետությունը խախտում է մարդու հիմնարար իրավունքները:

Անգելա Մերկելը նաև շեշտեց՝ մարդու հիմնարար իրավունքները, որոնք ամրագրված են եվրոպական կոնվենցիաներով՝ վեր են ազգային օրենսդրություններից:

Նա նաև դժգոհություն հայտնեց, որ որոշ անդամ պետություններ չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները: Այս առիթով ասաց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից անդամ պետությունների կողմից հրաժարվելը դատապարտելի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930