Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմ թողեք ընտրությունները, պատրաստվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել դավաճանին. Վազգեն Մանուկյան

Ապրիլ 22,2021 01:25

«Կարծում եմ՝ ի տարբերություն մյուս շրջանների, Նիկոլի այցը Սյունիք նախընտրական չէր, այլ կապված էր Սյունիքի վերաբերյալ որոշ փոփոխությունների հետ, որ նա դեռ չի հասցրել իրականացնել հօգուտ Ադրբեջանի,- այսօր լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:- Նիկոլը ժողովրդին վախեցնում է պատերազմով, այն ժողովրդին, որը պատերազմի առաջին օրերից հերթ էր կանգնում զինկոմիսարիատներում, որ գնա պատերազմի հայրենիքը պաշտպանելու: Տպավորություն ունեմ, որ նա պատերազմը չկանգնեցրեց, շատ զոհ տվեց, որպեսզի ժողովրդի մեջ վախ առաջանա պատերազմի նկատմամբ: Քանի դեռ նա Հայաստանի ղեկավարն է Հայաստանը չունի ո´չ ներկա, ո´չ ապագա:

Եթե Արցախի տարածքները վերցնելը Ադրբեջանի համար պատվի հարց էր, ապա Սյունիքի հարցը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող հարց է:

Այն ընդունելությունը, որ Նիկոլը ստացավ Սյունիքում՝ դա ժողովրդի բնական ցասումն էր և եթե ինքը փորձի ձերբակալել մարդկանց, ապա պատասխանը կստանա Երևանում:

Այս պետությունը կառուցվել է տասնյակ տարիների ընթացքում և այն նման է տանկի: Քո ձեռքի տակ է Ազգային անվտանգության ծառայությունը, բանակը. բոլոր կառույցները քո ձեռքերում են և ցանկացած միջակություն, ցանկացած մոծակ, որ նստում է այդ տանկի վրա, իրեն նույնացնում է տանկի հետ և իրեն թվում է, թե ինքը շատ հզոր է և երկիրը ավերելով այդ տանկը տանում է առաջ:

Միակ ճանապարհը ամեն գնով այդ մարդուց ազատվելն է: Ես ընտրություններին չեմ հավատում: Եթե ուղղակի վատ ղեկավար լիներ՝ կարելի էր ընտրություններով փոխել վատ ղեկավարին, բայց դավաճանին հանում են զոռով: Այդ պատճառով մի կողմ թողեք ընտրությունները, պատրաստվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել դավաճանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930