Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները միացրեցին Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց. «2018-ին իրավիճակը մի փոքր այլ է եղել»

Ապրիլ 26,2021 12:46

Նիկոլ Փաշինյանը չի՞ կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար, երբ հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին պատասխանելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ սահմանափակում այդ առումով չկա: Շատ երկրներում կա այդ պրակտիկան. «Սահմանադրական ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում: Համենայնդեպս, արգելք հրաժարականից հետո շարունակելու պաշտոնավարել վարչապետի պաշտոնում՝ չկա: Որեւէ քաղաքական ուժ դա չի էլ վիճարկել երբեւէ: Խնդիրը լրագրողական հետաքրքրասիրության շրջանակներում է»:

Լրագրողները միացրեցին հենց Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը՝ 2018-ի հավաքից, որտեղ նա ասում է, որ իրավաբանները գտնում են՝ հրաժարականից հետո վարչապետը չի կարող լինել պաշտոնակատար:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չգիտի՝ այդ ի՞նչ իրավաբաններ են եղել 2018-ին, երկրորդը՝ 2018-ին իրավիճակը մի փոքր այլ է եղել. «Այս գործընթացը եւ վարչապետի հրաժարականը ոչ թե սոսկ հրաժարական է, այլ հրաժարական, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի եւ իշխանության վակուումից խուսափելու համար գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը»:

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ եթե անձը հրաժարական տալուց հետո չի ցանկանում պաշտոնավարել, շարունակել իր լիազորությունները կատարել, չի կատարում, եթե ցանկանում է կատարել՝ մնում է պաշտոնակատար: Հակառակ դեպքում, եթե չկարողանար պաշտոնավարել, դա նշանակում է, որ նախարարներն էլ չէին կարող. Դա սահմանադրական դժոխքի մասին եք խոսում: Նման կարծիքները փոքրաթիվ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930