Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար». Միքայել Մելքումյան

Ապրիլ 27,2021 13:31

«ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ասելով, որ վարչապետի թեկնածու, ինչպես պայմանավորվել են, չեն առաջադրելու:

Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն գնում է հաղթելու. «Հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն: Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Հիմա երկրում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է գա մի այնպիսի քաղաքական ուժի լիդեր դառնա ղեկավար, որը երբեւիցե իշխանության չի եղել: Մշտապես երկրորդ քաղաքական ուժ լինելու հանգամանքը… հասունացել է այն պահը, երբ որ մենք մեր լիդերով, մեր ծրագրերով, մեր թիմով պետք է անպայման հաղթանակ տանենք»:

Հարցին՝ բացառո՞ւմ եք ընտրություններից հետո Փաշինյան-Ծառուկյան կոալիցիան՝ Մելքումյանը պատասխանեց. «Մենք գնում ենք հաղթելու, սրանով ամեն ինչ ասված է»:

Խոսելով այն իրավաբանական բանավեճի մասին, որ հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր կարող շարունակել իր լիազորությունները կատարել՝ Մելքումյանն ասաց, որ կարեւորը հունիսի 20-ի ընտրություններն են, չպետք է այդ օրակարգից շեղվեն եւ ՍԴ դիմեն՝ այդ հարցի պատասխանը ստանալու համար. «30 տարի Հայաստանում արկղի մեջ քվեաթերթիկ գցելով՝ իշխանություն երբեք չի փոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930