Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարի մասնակից ըմբիշների անունները

Ապրիլ 28,2021 20:03

Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտերում Հայաստանն այս պահին ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած երկուական ըմբիշ, սակայն նրանց թիվն ավելացնելու եւս մեկ հնարավորություն կա: Խոսքը օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարի մասին է: Թե ովքեր կարող են միանալ նրանց, օրերս հայտարարեցին հունահռոմեականները: Նրանք են. 60 կգ քաշային  Արմեն Մելիքյանը, 67 կգ Կարեն Ասլանյանը, 87 կգ Արթուր Շահինյանը եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:

Այսօր ազատ ոճային ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարել է, որ վարկանիշային մրցաշար գործուղվելու են Արման Անդրեասյանը՝ 74 կգ քաշային կարգ եւ Հովհաննես Մխիթարյանը՝ 86 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930