Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Պատրուշևին

Մայիս 11,2021 19:44

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել  ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

«Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ,

Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում:

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը և փոխանցում իմ ցավակցությունն ու անկեղծ կարեկցանքի խոսքերը զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Հարգանքով՝   Ա. Գրիգորյան

ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31