Լրահոս
Օրվա լրահոսը

«5165» շարժումը աջակցություն է հայտնում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի մշակմանը․ հայտարարություն

Մայիս 15,2021 22:15

Արձագանքելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին՝ հայտարարում ենք, որ «5165» շարժումը աջակցություն է հայտնում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի մշակմանը և պատրաստակամ է ներգրավվելու հետագա աշխատանքներում:

Ավելին, առաջարկում ենք ձևավորել ազգային համաձայնության խորհուրդներ՝ համազգային ռեսուրսի մոբիլիզացիայի, օպերատիվ գործողությունների պլաններ մշակելու և ցանկացած սցենարի պատրաստվելու նպատակով: Մնում ենք այն համոզման, որ առանց ուժերի անվերապահ համախմբման չենք կարող դիմակայել այս իրավիճակին:

«5165» ՇԱՐԺՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31