Լրահոս
Օրվա լրահոսը

Տարանցիկ այս տրանսպորտային միջանցքը կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի որ հնարավորություն կտա շրջանցել Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումը. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 25,2021 10:10
hyusis harav

«Իրանը հետաքրքրված է Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի հայկական հատվածի օգտագործման հեռանկարով։ Այդ հարցի շուրջ հայկական կողմի հետ քննարկումներ ունենալու համար երեկ Հայաստան է ժամանել Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։ Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Ներկայումս ՀՀ ՏԿԵ նախարարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը եւ դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։

Աներկբա է, որ այս տարանցիկ տրանսպորտային միջանցքը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ հնարավորություն կտա շրջանցել Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումը։ Սա այլընտրանք, հետեւաբար լրացուցիչ հնարավորություն է նաեւ Իրանի համար։

Միեւնույն ժամանակ, Իրանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ է պաշտպանել ավելի վաղ հայտարարած «կարմիր գիծը»։ Առավել եւս հիմա, երբ տնտեսական շահի անվան տակ Թուրքիան փորձելու է տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը, Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու գործարկումը կյանքի ճանապարհ է լինելու մեզ համար։ Այս դեպքում կոմունիկացիոն կապերի խորացումն ու զարգացումն ունեն ոչ միայն երկկողմ կարեւորություն, այլեւ տարածաշրջանային նշանակության խաղաքարտ են:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31