Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի ևս երկու սահմանամերձ գյուղ թաքստոցներ կունենան

Հունիս 04,2021 21:21

Տավուշի սահմանամերձ Վարագավան և Տավուշ գյուղերում մեկ ամսից շահագործման կհանձնվի 2 թաքստոց, որը կապահովի 300 – ից ավել բնակիչների անվտանգ կյանքը։

Թաքստոցը կառուցվել է «Պահապան» հիմնադրամի և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ։

Հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա արդեն 16 – րդ թաքստոցն է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում, սակայն սահմանամերձ մի շարք գյուղեր շարունակում են մնալ առանց թաքստոցի առկայության.

«Վարագավան գյուղի թաքստոցն ավելի փոքր է՝ մոտ 50 հոգու համար, իսկ Տավուշ գյուղինն ավելի մեծ թաքստոց է, որտեղ կարող են 300 – ից ավել մարդ տեղավորվել։ Բացի այդ, այս թաքստոցներում նախատեսում ենք ունենալ ուսումնական հրաձգարան երիտասարդների համար, ինչպես նաև կլինի երեխաների համար զբաղվածության սենյակ»։

Հարությունյանի խոսքով թաքստոցները համապատասխանում են բոլոր միջազգային պահանջներին և ունեն առաջնային ու կարևոր բոլոր հնարավորությունները.

«Տավուշի մարզի սահմանամերձ մեծ մասի գյուղերում արդեն լուծել ենք թաքստոցների հարցը, սակայն մինչև այսօր կան դեռ այնպիսի գյուղեր և սահմանամերձ տարածքներ, որտեղ չկան թաքստոցներ, քանի որ չկա պետական մակարդակով չկա մոտեցում այս հարցի վերաբերյալ.

«Գյուղեր կան, որ մեկի փոխարեն չորս թաքստոց կա, քանի որ գյուղապետը շատ գիտակից է, բայց կան դեռ սահմանային մի շարք գյուղեր, որոնք այս պահին ոչինչ չունեն և չի էլ ունեցել։ Թաքստոց կառուցելը ոչ մեկի խնդիրը չէ և դրված է գյուղապետերի պատասխանատվության տակ, քանի որ իրենք են համարվում քաղպաշտպանության պատասխանատուներ։ Սակայն գյուղերի նյութական ռեսուրսներն այնքան քիչ են, որ գյուղապետերը պետք է հովանավորներ փնտրեն թաքստոցներ կառուցելու համար։ Իսկ պետական մակարդակով չկա ոչ մի կարգավորում, թե ով է պատասխանատու թաքստոցների կառուցման համար։ Մինչև այսօր պետական մասշտաբով թաքստոց կառուցելու չափանիշներ չկան և երբ թաքստոց ենք կառուցում այն իրականացվում է միջազգային ստանդարտներով։

Դա օրենքի մեջ մեծ խնդիր է, որովհետև չկա նաև համապատասխան մարմին, ով զբաղվում է դրա կարգավորմամբ ու հսկմամբ։ Երբ ուզում ես լրիվ նոր թաքստոց կառուցել մեծ խնդիր է դառնում, որովհետև չես կարողանում շինթույլտվություն ստանալ, քանի որ չկա նմանատիպ կառույցի ստանդարտ»։

Հարությունյանի խոսքով անցած տարվա հուլիս ամսից շինկոմիտեն դեռ մշակում է թաքստոցների ստանդարտները, սակայն այդպես էլ չի ավարտվել մշակման աշխատանքները և ամբողջ հանրապետությունում անգամ չկա քարտեզագրում, թե որ հատվածներում և ինչ մասշտաբների թաքստոցներ են անհրաժեշտ.

«Մեզ անգամ զանգում էին Արցախից և խնդրում էին, որ մեր հիմնադրամը գնար և այնտեղ թաքստոցներ կառուցեր, սա նշանակում է չկա պետական մոտեցում»։

 

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930