Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է Գուրգեն Դալիբալթայանի անունով

Հունիս 05,2021 18:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 5-ին, ականավոր ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան օրը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է երջանկահիշատակ զինվորականի անունով։

Արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ համազորային ֆակուլտետն այսուհետ կրելու է մի մարդու անուն, ով մեծ դերակատարում է ունեցել Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման գործում, համոզմունք հայտնել, որ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անցած զինվորական փառավոր ուղին ֆակուլտետում ուսանող կուրսանտների համար հայրենասիրության ու նվիրումի անփոխարինելի օրինակ կդառնա։

Ռազմական համալսարանի մի շարք զինծառայողների Վաղարշակ Հարությունյանը հանձնել է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված պետական պարգևները։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: