Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին, ամբողջը գետիններին շպրտած քոչարյանների պլակատներն ու բուկլետներն են». Փաշինյան

Հունիս 07,2021 18:44

«Մեղրին հանձնողն այս իշխանությունն է»,- այսօր Ագարակում իր ընտրողների հետ հանդիպման ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Փշատավան համայնքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին Փաշինյանը, ներկայացնելով Մեղրիի տարբերակի հետ կապված Հոկտեմբերի 27-ի մասին, ասաց. «Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին: Նրա հանդիպումը Մեղրի քաղաքում անցել է կիսադատարկ դահլիճներում եւ Մեղրիի փողոցներում ամբողջը գետիններին շպրտած քոչարյանների պլակատներն ու բուկլետներն են: Մեղրին իր պատասխանը տվել է եւ ես համոզված եմ, որ հունիսի 20-ին էլ է տալու»:

Նա անդրադարձավ նաեւ Երեւանում գինու փառատոնին, որը քննադատության ալիք էր բարձրացրել. «Ամբողջ ընդդիմադիր դաշտը հարձակվել է այդ միջոցառման կազմակերպիչների վրա…Հայաստանում ապրելու փորձերին քննադատաբար են վերաբերվում նրանք, ովքեր Բաղրամյան պողոտայում քյաբաբ-խորոված էին անում, տաշ-տմբլ էին անում, երբ որ զոհերի 40 օրն էր չէր լրացել: Այդ մարդիկ հիմա եկել են, այդ ի՞նչ կոկորդիլոսի արցունքներ են թափում»:

Փշատավանցիները գոռում էին. «Հուպ տուր, հուպ տուր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930