Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել է ՀՀ և Լիտվայի միջև՝ ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկող արձանագրությունը

Հունիս 16,2021 18:10 Share

Հունիսի 15-ին Լիտվայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության🇦🇲 և Լիտվայի Հանրապետության🇱🇹 միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող» արձանագրությունը:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ դեսպան Մարտիրոսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում:

Լիտվայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել