Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Հուլիս 05,2021 19:29

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել:

Առավոտյան մրցահերթում իրենց մրցակցիներին հաղթել են 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը: Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում մեր անպարտելի մրցելույթների շարքը շարունակեցին 50 կգ քաշային Վեհմեր Մարիտիրոսյանը և 46 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Ընդ որում Էրիկը նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը:

Տեղեկացնենք, որ Թբիլիսիում մեր բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031