Պատմության մեջ առաջին անգամ հետաձգված օլիմպիական խաղերը Տոկիոյում կմեկնարկեն հուլիսի 23-ին եւ կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Օլիմպիական խաղերը կտեւեն 19 օր:
Խաղարկվելու է մեդալների 339 հավաքածու՝ 33 մարզաձեւերից:
Մեդալների հավաքածուների այսպիսի քանակ չի եղել նախորդ ոչ մի օլիմպիական խաղերում: Չի լինելու նաեւ հաջորդ օլիմպիական խաղերում:
Կարդացեք նաև
2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են մի քանի նոր մարզաձեւեր՝ կարատե, ժայռամագլցում, սերֆինգ, սքեյթբորդինգ եւ մի քանի նոր դիսցիպլիններ՝ 3×3 բասկետբոլ, BMX-ֆրիսթայլ, խառը փոխանցալող, ձյուդոյում խառը թիմեր, տրիատլոնում խառը թիմեր, նետաձգությունում խառը թիմեր:
Որոշոկի դադարից հետո նաեւ վերականգնվել են երկու մարզաձեւեր՝ բեյսբոլ եւ սոֆթբոլ:


















































