Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում ռուսական կողմի երկրորդ սահմանապահ ուղեկալի տեղադրման մասին լուրը գյուղի վարչական ղեկավարը չի պարզաբանում

Օգոստոս 11,2021 21:44

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ռուսական կողմի երկրորդ սահմանապահ ուղեկալի տեղադրման մասին լուրը Ազատամուտ գյուղի վարչական ղեկավար Սևադա Բալասյանը չպարզաբանեց:

168.аm-ը հղում անելով իր աղբյուրներին տեղեկություն էր տեղադրել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ռուսական կողմի սահմանապահ ուղեկալ է տեղադրվել:

Երբ մենք փորձեցին տեղեկությունը ճշտել համայնքի վարչական ղեկավարից, վերջինս պատճառաբանելով, որ խիստ զբաղված է այս պահին չի կարող պատասխանել մեր հարցերին, խնդրեց ավելի ուշ կապվել իր հետ, սակայն դրանից հետ մեր զանգերին Բալասյանն այդպես էլ չպատասխանեց։

Նշենք, որ օրեր առաջ  ռուս սահմանապահները նման ուղեկալ էին տեղակայել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում, որն այնուհետեւ հաստատել էր  ՀՀ ՊՆ-ն նշելով, որ ռուս սահմանապահների տեղակայումը իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով և իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031