Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիան պարտադիր պատվաստումներ է սահմանել ուսուցիչների համար. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 13,2021 19:44

«Ամերիկայի ձայն». Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգի բոլոր ուսուցիչներից ու դպրոցների աշխատակիցներից կպահանջվի պատվաստվել COVID-19- ի դեմ կամ ամեն շաբաթ թեստավորվել:

Կալիֆոռնիան միակ նահանգն է, որը նման պահանջ ունի: Կալիֆոռնիայի նահանգապետը վստահություն է հայտնում, որ այսպիսով հնարավոր կլինի խուսափել դպրոցների փակումից:

Կալիֆոռնիայի որոշ հիմնական դպրոցական շրջաններ նախկինում դիմել են նման քայլի՝ երկրի ամենախիտ բնակեցված նահանգում «Դելտա» տարբերակի տարածման պայմաններում:

Նահանգապետը վերջերս հայտնեց նաև բուժաշխատողների համար պարտադիր պատվաստման կարգի մասին: Վերջիններս չունեն պատվաստումները կանոնավոր թեստերով փոխարինելու հնարավորություն:

Քաղաքացիական ծառայողներից ևս պահանջվում է կամ պատվաստվել կամ հետազոտվել ամեն շաբաթ կորոնավիրուսի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031