Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ բախտ է վիճակվել լինել այն ժամանակի սերունդը, երբ իրականություն դարձավ Շահեն Հարությունյանի երազանքն ու պայքարի արդյունքը՝ անկախ պետականությունը». Միքայէլ Հայրապետեան

Սեպտեմբեր 09,2021 11:01

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի ֆեյսբուքյան գրառումը

ԴՐԱԽՏԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

ԱՄՆ-ում երկրային կյանքից հեռացավ միակուսակցական Խորհրդային Միությունում առաջին ընդհատակյա կուսակցության՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՄԿ) երեք հիմնադիրներից վերջին ողջ մնացածը՝ խորհրդահայ երկարամյա քաղկալանավոր, Մարդու իրավունքների Հելսինկյան խմբի Հայաստանի հիմնադիր-կազմակերպիչ, ԽՍՀՄ-ից ԱՄՆ արտաքսված ազգային ականավոր գործիչ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Երբ ասում են 20-րդ դարի 60-ական թվականների ազգային զարթոնք, ապա տեղեկացված մարդիկ առաջինը հիշում են ՀԱՅԿԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՍՏԵՓԱՆ ԶԱՏԻԿՅԱՆԻՆ և Յոթ հայրենասերներին:

Շահեն Հարությունյանը հայրն է ազգային, քաղաքական, գաղափարական գործիչ, երկարամյա քաղկալանավոր Շանթ Հարությունյանի, ավագ եղբայրը՝ ԱՄԿ-ի ամենամարտական թևի՝ ՀԵՄ-ի առաջնորդ, խորհրդահայ քաղկալանավոր աննկուն Մարզպետ Հարությունյանի և պապը՝ «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյան-կրտսերի: «Խենթերի» երկրորդ այդպիսի ընտանիք չկա Հայաստանում:

Պահպանողական կուսակցության անունից գոհաբանում եմ Ամենաբարձրյալին, որ մեզ ևս բախտ է վիճակվել լինել այն ժամանակի սերունդը, երբ իրականություն դարձավ Շահեն Հարությունյանի երազանքն ու պայքարի արդյունքը՝ անկախ պետականությունը: Ցավակցում եմ ոչ միայն Հարությունյան ընտանիքին, այլև ազատասեր ողջ հայ ժողովրդին՝ մեզ՝ բոլորիս:

Ազատության վերջին մեր հրամանատարը ԱՄՆ-ում կհուղարկավորվի զոհված ամերիկյան զինվորականների «Դրախտ» կոչվող հատուկ գերեզմանոցում: Դրախտը զինվորինն է: Մեր երկիրն իր զինվորների տասնամյակների պայքարով ազատագրվել ու անկախացել է, որի ապացույցը կարող է լինել, եթե անկախ երկրի առաջին դեմքերը բոլորիս անունից ասեն իրենց երախտիքի խոսքը՝ այդ անկախության առաջին ճարտարապետներից մեկի՝ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ երկրայինից երկնային կյանք անցնելու առիթով, այլապես տեղապտույտ ենք տալու մարքսիստական բացասման բացասման դժոխային ճիրաններում – ինչ չափով չափենք՝ նույն չափով չափվելու ենք:

Հոգիդ Լույսերի մեջ, Մեծ Մարդ, Մեծ Հայ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930