Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկոն կյանքի ամենամեծ հաղթանակը, տոնը համարում էր որդու ծնունդը»

Սեպտեմբեր 29,2021 15:46

2011 թվականի լուսանկարներ են՝ Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի լույս աշխարհ գալուց երեք օր անց: ՀՀ վաստակավոր արտիստը որդուն առաջին անգամ լուսանկարելու հնարավորությունն ու հայր դառնալու մասին պատմել է Newmag-ին:

Իր կյանքի ամենամեծ հաղթանակը, տոնը Հայկոն համարում էր որդու ծնունդը: Արմանի ծնվելուց մի քանի օր առաջ հարցազրույցի ընթացքում ոգևորված, երջանիկ անկեղծանում էր. «Այս ամբողջ ինն ամիսների ընթացքում սա եղել է մեր ամենացավոտ թեման` ում նման է լինելու Արմանը: Ես չափազանց ծանր էի տանում: Իսկ Անահիտն ամեն ամիս գնում էր ուլտրաձայնային ապարատով հետազոտվելու, եթե հնարավորություն լիներ, պատրաստ էր մի քանի կամերաներով կապ հաստատել որդու հետ: Առաջին անգամ, երբ 4D սարքով ձայնագրել էր երեխայի պատկերը, շոկի մեջ էի ընկել` Անահիտին չափից շատ էր նման ու սթրեսից այդ օրը մեքենաս խփեցի»,-ամիսներ անց արդեն այս մասին Հայկոն ժպիտով էր պատմում:

Newmag-ը ցավակցում է երգչի ընտանիքին, ընկերներին, մտերիմներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930