Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանի նախկին զորամասի տարածքը վերավաճառվել է Իրանի քաղաքացու. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Հոկտեմբեր 05,2021 19:50

Ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոցում գտնվող՝ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում ներառված շուրջ 180.000.000 ՀՀ դրամ շուկայական արժողությամբ հատուկ նշանակության ու չմասնավորեցվող 62417 քմ հողատարածքը և դրա վրա առկա շինությունները (նախկին զորամասի տարածք) ՀՀ կառավարության 2005 հունվարի 25-ի N147-Ա որոշման հիման վրա` ՀՀ ՊՆ-ի կողմից, առանց շուկայական արժեքի գնահատման եւ փոխադարձ համաձայնությամբ՝ ընդամենը 63.000.000 ՀՀ դրամով 28.03.2008թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարվել է Գարեգին Գ-ին:

Տրվել է սեփականության վկայական, որում առանց համապատասխան հիմնավորումների՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է բնակավայրերի:

Գարեգին Գ-ն այդ հողամասը 44.000.000 ՀՀ դրամով վաճառել է ԻԻՀ քաղաքացի Միրայաղուբ Գ-ին:

Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 117.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ոստիկանությունը նախապատրաստվում է նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031